Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ԿրեմլըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլը:

«Երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ասպեկտները, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում»,- գրված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունից էլ հայտնում են, որ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։

Leave a Comment