Քննարկվում են Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունները

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 23-ին անցկացված նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  հայտնեց, որ քննարկվում են Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունները։ Նախարարը հայտնեց, որ Թուրքիայի հետ երկխոսությունների նպատակն է սահմանների ամբողջական բացումը, Գյումրի-Կարս երկաթուղու և ավտոճանապարհի վերագործարկումը , ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ արդեն իսկ իրականություն է դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր կրողների համար առանց պետտուրքի և էլեկտրոնային համակարգով մուտքի արտոնագրերի հասանելիությունը, ինչպես նաև թուրքական ավիաուղիների մուտքը Հայաստան։

Կարևորվեց համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները, որոնց ընթացքում մասնագետները տեղում ուսումնասիրում են ենթակառուցվածքների վիճակը սահմանի երկու կողմերում։

Leave a Comment