Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հիմնականում դեղորայքի տեսքով։ Եվ այլ կերպ լինել չէր կարող»,-նշել է Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
Միրզոյանն անդրադարձավ նաև ՀՀ նոր Սահմանադրությանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։