23 մարտի 2026 – 12:47 AMT
PanARMENIAN.Net – Առատ ձյան պատճառով Վերին Լարսի անցակետը փակ է խոշոր բեռնատարների համար, հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Մարտի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամնետ» հիմնադրամը:
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։