Ումերովը ԱՄՆ-ի հետ քննարկել է անվտանգության երաշխիքները

Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները Մայամիում քննարկել են անվտանգության երաշխիքներ և մարդասիրական հարցեր, բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակցային թիմը շաբաթ օրը ԱՄՆ-ում երկկողմ հանդիպումներ կանցկացնի ամերիկացի գործընկերների հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը չի մասնակցի Զելենսկու կողմից հայտարարված Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև շփումներին, սակայն հույս է հայտնել, որ եռակողմ ձևաչափի դադարը ժամանակավոր է։

«Ամերիկյան կողմի հետ բանակցությունների վերջին փուլն ավարտվեց Ֆլորիդայում ՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված գործընթացի շրջանակներում։ Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում էին հուսալի անվտանգության երաշխիքների և մարդասիրական հարցերը»,-իր Telegram ալիքում հայտնել է Ումերովը։

Leave a Comment