
Բազմաթիվ պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնում է Al Hadath-ը։
Նշվում է, որ առնվազն հինգ պայթյուն է տեղի ունեցել Սորխե-Հեսար շրջանում, որտեղ գտնվում է ազգային պարկը, ուժգին պայթյուն է տեղի ունեցել Նոբոնյադ թաղամասում, որտեղ գտնվում է Իրանի պաշտպանության նախարարության շենքերի համալիրը:
Քաղաքի վրա հարձակման հետևանքով վնասների, հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։