Հռոմի պապը խոսել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին

Հռոմի պապ Լևոն XIV-ն ամդրադարձել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառած մահերն ու տառապանքներին։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզը հղելով ՝ պապը նշել է, որ շարունակում է մտահոգությամբ հետևել Մերձավոր Արևելքում, ինչպես նաև աշխարհի այլ շրջաններում տիրող իրավիճակին։

«Մենք չենք կարող լռել այսքան շատ մարդկանց տառապանքների, այս հակամարտությունների անպաշտպան զոհերի առջև։ Այն, ինչ նրանց վիրավորում է, վիրավորում է ողջ մարդկությանը։ Այս պատերազմների պատճառած մահն ու ցավը սկանդալ են ողջ մարդկային ընտանիքի համար և աղաղակ Տիրոջ առջև», – ընդգծել է Լևոն XIV-ը։

Նա կրկին կոչ է արել հավատացյալներին «անդադար աղոթել» ռազմական գործողությունների դադարեցման և «խաղաղության ուղու բացման համար, որը հիմնված է անկեղծ երկխոսության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության հարգանքի վրա»։

Leave a Comment