Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Էրիկ Պ․-ն իր վարած «LiXiang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչ խոտածածկի վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Սուրիկ Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է 48-ամյա Ելենա Բ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սուրիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
