Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով մարտի 18-ին ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը, միկրոավտոբուսով ապահովվել է նրանց անվճար տեղափոխումը Երևան։