Ուկրաինա է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը

Ուկրաինա է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը

Պատերազմից ի վեր առաջին անգամ Ուկրաինա է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան հայտնել է, որ պատվիրակությունը գլխավորել է ՆԱՏՕ-ի ուժերի վերափոխման հարցերով գերագույն գլխավոր հրամանատար, ծովակալ Պիեռ Վանդյեն։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ուկրաինական զինվորականների մասնակցությունը դաշինքի զորավարժություններին՝ «կարմիր թիմի»՝ պայմանական հակառակորդի դերում։

Պալիսան նշել է, որ նախորդ փորձը ցույց է տվել՝ ուկրաինական ստորաբաժանումները ցուցադրում են պատերազմի վարման ավելի արդյունավետ և ժամանակակից մոտեցումներ, և Ուկրաինան արդեն հանդես է գալիս ոչ միայն որպես անվտանգություն ստացող, այլ նաև որպես այն ապահովող։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment