Մայր Աթոռից Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցում են Ռումինիայի և Վիրահայոց թեմերի առաջնորդները





Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի վերջին հրաժեշտ արարողությանը Մայր Աթոռից մասնակցում են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին, չնայած Վրաց պատրիարքությունից ստացված հրավերին, արգելվեց մեկնել Վրաստան և մասնակցել արարողությանը, քանի որ քննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունն ու Վեհափառ Հայրապետի՝ հանրապետությունը լքելու արգելքը չվերացրեց։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը Փաշինյանի իշխանությունից մասնակցել է Վահագն Խաչատուրյանը։



Leave a Comment