Երեկ իմ հրապարակումից հետո առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն այնքան են լարվել, որ գիշերվա կեսին նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել:
Մինչդեռ, մի բան ակնհայտ է և անհերքելի: Ի տարբերություն ձեզ , մենք խոսում ենք փաստերով.
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1762-Ն որոշմամբ նախատեսվում է իրականացրել հետևյալը`
10. «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00769), «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00770), «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00771), «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01255) և «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00469) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Նման որոշում կայացվել է նաև այլ մարզային բժշկական կենտրոնների մասով:
Ուշագրավ է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից` դեկտեմբերի 8-ից հետո վեց ամիս անց, այսինքն` 2026 թվականի հունիսի 9-ին` ընտրություններից ընդամենը 2 օր անց:
Հուսով եմ` առողջապահության նախարարությունը կպատասխանի, թե ինչու են հենց այդ օրը ընտրել մարզային հիվանդանոցների հարցում «օպտիմալացում կատարելու համար»:
