
«Ձեր կառավարման էս անձնակազմը լավ գումար են ստանում մեր հաշվին… Ես արյուն եմ տվել էս ազգի համար, իմ Արցախի, իմ Հայաստանի համար»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց երևանցին, ով դժգոհ էր բժշկական ծառայություններից:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Տվյալները ասեք, տեղը ասեք՝ որտե՞ղ եք արյուն տվել, էսա ՊՆ-ով կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք է ունենալու: Քաղաքքացին, ի պատասխան, նշեց. «Զանգի՛: Մովսեսյան Ռազմիկ, Մարտակերտում, Լաչինում եմ եղել…»: