Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին կարծում է, որ իրանական ուժերը այժմ հասել են հրթիռային գերազանցության Իսրայելի օդային տարածքում։
«Այսուհետ ես հայտարարում եմ Իրանի հրթիռային գերազանցության մասին երկնքում» Իսրայելի նկատմամբ, հայտարարել է Մուսավին X-ում։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կօգտագործեն «նոր մարտավարություն և արձակման համակարգեր» Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների վրա առաջիկա հրթիռային հարձակումների ժամանակ։
Մուսավին խոստացել է, որ հարավային Իսրայելի երկինքը «այսօր երեկոյան մի քանի ժամով կլուսավորվի (հրթիռներով)»։