Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը •

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն։

Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը:

Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, կալանավորվածը քրեական հեղինակություն համարվող Էրեբունեցի Պիստն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով կալանավորվել էր ևս մեկ տղամարդ։

Leave a Comment