Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ միջազգային հարցեր

Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ միջազգային հարցեր

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները կենտրոնացել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման վրա։

Հատկապես շեշտը դրվել է փետրվարին Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ գործնական իրականացման անհրաժեշտության վրա։ Նախագահները քննարկել են նաև ամենահրատապ միջազգային հարցերը և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment