Միլիարդատերերի ընտրություն է. Կարապետյանը չի ասել, որ պաշտպանելու է ՌԴ շահերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միլիարդատերերի ընտրություն է. Կարապետյանը չի ասել, որ պաշտպանելու է ՌԴ շահերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի շրջանակներում հյուրընկալել ենք ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին։ Անդրադառնալով իրենց կուսակցության մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Պապյանը նշել է, որ վերջնական որոշում դեռ չունեն։

«Քաղաքական իրավիճակը և՛ Հայաստանում, և՛ ՀՀ-ի շուրջ շատ արագ փոփոխությունների է ենթարկվում։ Քննարկումներ ենք արել և շարունակում ենք անել մեր համախոհների հետ՝ Հայաստանի ներսում և դուրս։ Կարծում եմ՝ առաջիկա վերջնական որոշումը կիրականացնենք, եթե մասնակցենք՝ համապատասխան մասնակցության ձևաչափը կհայտնենք։ Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որ հիմա ակտիվ նախընտրական քարոզարշավ են անում, մենք այդ ուժը չունենք, որ միայն ընտրություններից ընտրություն անենք։ Մենք այս բոլոր տարիների ընթացքում ակտիվ մասնակցել ենք քաղաքական կյանքին»։

Պապյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ առանց դաշինքի կմասնակցեն ընտրություններին։

«Չենք միանա Սամվել Կարապետյանին, դա հաստատ է։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական պայքարը ընթանալու է «Քաղաքացիական պայմանագրի» և «Ուժեղ Հայաստանի» միջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment