Անսիրտ և ամոթալի քայլ․ Ամստերդամը՝ Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Գարեգին II-ի մասնակցելն արգելելու մասին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին թույլ չտալը, որ մասնակցի Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլիա II-ի հուղարկավորությանը, անսիրտ և ամոթալի քայլ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը։

Նրա խոսքով՝ «թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը։

Այօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը վերացնելու վերաբերյալ։

Համայն Վրաստանի կաթողիկոսը վախճանվել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում։

Մարտի 19-ին Վրաստանի պատրիարքարանը հրավեր էր ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին, մասնակցելու կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։

ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։

Leave a Comment