Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանին՝ թիրախավորելով Իսլամական Հանրապետության հրթիռային օբյեկտները, հայտարարել է Իսրայելի ռազմական մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ հարվածներ են հասցվել տասնյակ թիրախների։ Դրանց թվում են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) կենտրոնական համալիրը, որն օգտագործվում է բալիստիկ հրթիռների բաղադրիչների արտադրության և մշակման համար», հրթիռների պահեստամասերի պահեստը, Իրանի պաշտպանության նախարարության համալիրը, որտեղ արտադրվում էր հրթիռային վառելիք, և բալիստիկ հրթիռների պահեստամասերի գործարանը։
Ավելին, այս հարվածների շարքի ընթացքում Թեհրանում հարձակման են ենթարկվել մի քանի հակաօդային պաշտպանության օբյեկտներ, հավելվում է հայտարարության մեջ։