Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ




 


Երևան քաղաքում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ը, 24-ի երեկոյան, 25-26-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


 


Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


 


Հանրապետության տարածքում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին և 25-26-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։


 


Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։


 


Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով։


 


Leave a Comment