Իրանը հայտնել է Հնդկական օվկիանոսում բրիտանական ռազմաբազայի վրա հարձակման մասին

Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսի Դիեգո-Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

«Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանական Դիեգո-Գարսիա բազայի ուղղությամբ», – հաղորդում է կատարական հեռուստաալիքը։

Ավելի վաղ Mehr գործակալությունն էր հաղորդել այս հարձակման մասին՝ առանց մանրամասներ տրամադրելու։

Չագոս արշիպելագից, որտեղ գտնվում է բազան, մինչև Թեհրան հեռավորությունը կազմում է ավելի քան 5000 կիլոմետր: «Ալ Ջազիրա»-ի կողմից մեջբերված լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, այդքան հեռավոր օբյեկտի վրա հարձակումը ցույց է տալիս, որ Իրանն ունի հրթիռներ, «որոնց հեռահարությունը գերազանցում է իր հակառակորդների պատկերացումները»:

Leave a Comment