Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան մուսուլմանական երկրներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հակամարտություն սկսել հարևանների հետ։
«Դուք մեր եղբայրներն եք, մենք մտադրություն չունենք ձեզ հետ հակամարտության մեջ մտնելու», – գրել է նա X սոցիալական ցանցում Ռամադանի ավարտը նշող տոնի կապակցությամբ գրված հաղորդագրության մեջ։
Նախագահի խոսքով՝ Իրանի և հարևան մուսուլմանական երկրների միջև առճակատումից միայն Իսրայելն է շահում։