Ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան, ցավոք,մահացել է։ Այդ մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Արաբկիր» ԲԿ-ից։
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մեկ տարեկան երկու ամսական փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։ Բժիշկներին այդ պահին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը», նշում են ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ 1,2 տարեկան երեխան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ։