Վուչիչը կարծում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը դժվար կլինի կանխել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը դժվար կլինի կանխել, քանի որ այն, հավանաբար, արդեն սկսվել է։

«Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելը դժվար կլինի։ Այն կարող է արդեն սկսված լինել, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսել դրա մասին», – ասել է Վուչիչը գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում։

Սերբիայի առաջնորդը նշել է, որ նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց։

Leave a Comment