Մարտի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվել Երևանում, խորթ մայրը սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է:
Եվրամիությունը խումբ կուղարկի Հայաստան՝ ընտրություններից առաջ, այսպես կոչված, «սպառնալիքներին հակազդելու» համար։
ԱՄՆ հեռախուզական համայնքը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման խոչընդոտների մասին:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է եկեղեցու թեման քաղաքականացնելու մեջ:
«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ընտրություններին ընդառաջ անվտանգության ծրագրի շնորհանդեսին հայտարարել է իրենց հիմնական 3 ուղղությունները:
Քննչական կոմիտեն նրան թույլատրել է Ֆեյսբուքով տեսաուղերձ հղել:
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:
Ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել Ռուբեն Վարդանյանին կապվել օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով:
Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն՝ ենթակառուցվածքների զարգացման և վիզաների ազատականացման գործընթացի համար։
Սև Օհանյանի «Մեղսագործները» ֆիլմը 4 «Օսկար» է ստացել:
ԱՄՆ-Իսրայել օդային հարվածների հետևանքով սպանվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
Կյանքի 94-րդ տարում վախճանվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը։
Վրաստանի պատրիարքարանը հրավեր է ուղարկել Գարեգին II-ին՝ մասնակցելու նրա հուղարկավորությանը։
