
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է։
«Հրապարակ» նրա պաշտպան Գայանե Պապոյանը հայտնել է, որ նախնակա-ին դատական լսումների փուլում դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով և գրավով՝ 10 միլիոն դրամի չափով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ․ «Մասիսի նախկին համայնքապետի եղբոր ղեկավարած հանցավոր կազմակերպությունը ՀՀ բանկերից հափշտակել է շուրջ 12 մլն դրամ»։