Երևան-Թբիլիսի չվերթ իրականացնող ինքնաթիռն անհայտ պատճառներով վայրէջք չի կատարել Վրաստանի մայրաքաղաքում

Երևան-Թբիլիսի չվերթ իրականացնող ինքնաթիռն անհայտ պատճառներով, հասնելով Վրաստանի մայրաքաղաք, մի քանի պտույտ է արել եւ վերադարձել «Զվարթնոց» օդանավակայան:

Ժամը 20: 23-ին օդանավը կրկին մեկնել է Թբիլիսի: Դատելով «Flightradar» ծառայության տվյալներից՝ «FlyOne» ավիաընկերության ինքնաթիռն արդեն հաջողությամբ վայրէջք է կատարել Վրաստանում։

Քաղավիացիայի կոմիտեից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել:

Leave a Comment