ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արա Ֆիդանյանին մարտի 23-ից նշանակել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա), համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Ֆիդանյանը մարտի 20-ից ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
