Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն

2026 թվականից Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։  

Ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին՝ արդյոք «Ախուրիկ» անցակետում շարունակում են ծառայություն իրականացնել ՌԴ սահմանապահները, Սիմոնյանը պատասխանել է․

«2026 թվականի սկզբից «Ախուրիկ» անցակետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները»։

Լրագրողի հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ անցակետում ռուս սահմանապահներ ընդհանրապես չկան, ԱԱԾ տնօրենը պատասխանել է. «Անցման կետում՝ ոչ»։

Նախկինում «Ախուրիկ» անցակետում ՀՀ սահմանապահների հետ ծառայություն էին իրականացնում նաև ՌԴ սահմանապահները։

Leave a Comment