Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, քանի որ աշխարհում վառելիքի պակաս է սպասվում, ինչը բոլորի համար պարզ կդառնա մի քանի շաբաթվա ընթացքում։
«Փաստն այն է, որ համաշխարհային նավթի պակասը շատ մոտ է։ Հետևաբար, եվրոպացիների վարքագիծն ու ռազմավարությունը պարզապես խելագարություն են։ Մեզ անպայման անհրաժեշտ է ռուսական նավթ։ Մենք չենք կարող գոյատևել այս իրավիճակում, որը ներկայիս պայմաններում ավելի ու ավելի լուրջ է դառնում։ Եվրոպան չի կարող գոյատևել առանց դրա», – Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Օրբանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ԵՄ երկրների ղեկավարները հիմա հերքեն սա, «կանցնի ոչ ավելի, քան մեկ կամ երկու շաբաթ, և սա բոլորի համար ակնհայտ կդառնա»։