ԲԴԽ-ն դատավոր Ժորա Չիչոյանի համար սահմանեց նվազեցված ծանրաբեռնվածություն՝ 95% տոկոսաչափով

Iravaban.net–ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-29-Ո-25 որոշումոը, որով Երևան քաղաքաի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը։

Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 95%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսված 35%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2026 թվականի մարտի 20-ից սեպտեմբերի 21-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի մարտի 20-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Comment