ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 70,000 ամերիկացի լքել է Մերձավոր Արևելքի երկրները և վերադարձել Միացյալ Նահանգներ։
«Փետրվարի 28-ից ի վեր Մերձավոր Արևելքից ավելի քան 70,000 ամերիկացի քաղաքացի անվտանգ վերադարձել է Միացյալ Նահանգներ», – X-ում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմի Փիգոթը:
Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտը օգնել է 50,000 ամերիկացիների վերադարձին և կազմակերպել է ավելի քան 60 չարթերային չվերթներ: