
Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման շուրջ բանակցությունները կարող են շուտով սկսվել, հայտնում է Ծովային միջազգային կազմակերպությունը։
Նախօրեին ավարտված եռօրյա խորհրդակցությունների արդյունքներով կազմակերպության ղեկավար Վիկտոր Խիմենես Ֆերնանդեսը BBC-ին վստահաբար հայտնել է, որ արդեն հաջորդ շաբաթ կազմակերպությունը կսկսի բանակցությունները Իրանի եւ Ծոցի երկրների հետ։ Նպատակն է Հորմուզի նեղուցի բացման եւ անվտանգ անցման համար լուծումներ գտնել։
«Տարածաշրջանի ոչ մի երկիր չի կարող մնալ այս բանակցություններից դուրս, — ասել է Ֆերնանդեսը։ — Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է համախմբվեն՝ գտնելու այնպիսի լուծում, որը կապահովի առեւտրային նավերի անվտանգ եւ հուսալի անցումը Հորմուզի նեղուցով»։