
20-րդ դարի սկզբին կառուցված Սաադաբադի պալատը լուրջ վնասներ է կրել Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանի հյուսիսային արվարձանների ռմբակոծության ժամանակ «լուրջ վնաս է հասցվել Սաադաբադի պալատական համալիրին»։ Պատմական համալիրի ներսում գտնվող կոնկրետ կառույցներին հասցված վնասի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։

