Իրանական հրթիռի մնացորդները ընկել են Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանների մոտ՝ պատճառելով վնասներ։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը։
Այն պնդում է, որ Հայֆայի տարածքի վրա իրանական վերջին հրթիռային հարձակման ժամանակ, հնարավոր է, արձակվել է կասետային զինամթերք, որի մասերը ընկել են քաղաքի մի քանի շրջաններում։ Հարվածից հետո քաղաքի որոշ շրջաններում և հարակից տարածքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, նշում է պորտալը։