Ջո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել․ կասկածներ կան, որ նա գաղտնի տեղեկատվության արտահոսք է թույլ տվել

ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթի հետ կապված հետաքննություն է սկսել։ Նա հրաժարական է տվել այս շաբաթվա սկզբին՝ հայտարարելով, որ դեմ է Իրանի հետ պատերազմին։ Կասկածներ կան, որ նա գաղտնի տեղեկատվության արտահոսք է թույլ տվել, աղբյուրները հայտնել են CBS News-ին։

CBS-ի աղբյուրների համաձայն, հետաքննությունը սկսվել է նրա հրաժարականից առաջ։

Երեքշաբթի օրը իր հրաժարականի մասին հայտարարելով՝ Քենթն ասել էր, որ իր «խիղճը իրեն թույլ չի տալիս աջակցել Իրանի դեմ պատերազմին», որը «անմիջական սպառնալիք չէր ներկայացնում» Միացյալ Նահանգների համար։ Այս պնդումը կտրականապես մերժվել է Սպիտակ տան կողմից։

Քենթի հրաժարականից կարճ ժամանակ անց Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Թեյլոր Բուդովիչը հայտարարել է, որ Քենթը «հաճախ է եղել ազգային անվտանգության հետ կապված արտահոսքերի կենտրոնում», բայց չի նշել, թե որ արտահոսքերի մասին է խոսքը։

Նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հրաժարականի նամակում Ջո Քենթը գրել էր, որ կարծում է, որ Իրանի հետ պատերազմը սկսվել է «Իսրայելի և Միացյալ Նահանգներում նրա ազդեցիկ լոբբիի ճնշման տակ»։

Ամերիկյան Anti-Defamation League-ը (ADL) հայտարարել է, որ Քենթի նամակում նման մեղադրանքները «վերարտադրում են հին հակասեմական կարծրատիպերը»։

NYT-ի փոխանցմամբ՝ Քենթը վաղուց էմեղադրվում է հակասեմական և հակաիսրայելական հայացքներ տարածելու մեջ, և նրա հրաժարականը բացահայտում է Հանրապետական ​​կուսակցության ներսում պատերազմի և Իսրայելի հետ հարաբերությունների շուրջ առկա պառակտումը։

Չորեքշաբթի երեկոյան լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում Քենթը պնդել է, որ չկար որևէ հետախուզական տվյալ, որը ցույց կտար Իրանի կողմից Միացյալ Նահանգների վրա «անսպասելի հարձակման» հնարավորությունը, և որ Թեհրանը միջուկային զենք մշակելու շեմին չէր։

Leave a Comment