Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են, որ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է։
«Այնուհետև կանգառում քաղաքացու գիտակցությունը կորել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,- նշում են ընկերությունից: