Մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակով եղած լավագույն գործնական միջոցները:
Ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը, ըստ կոնվենցիայի, ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են օվկիանոսների, լճերի և գետերի ջրի տակ (ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում ներկայումս առկա է կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտ, որի պաշտպանության հետ կապված հարցերը իրավական կանոնակարգման կարիք ունեն):