ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը համախմբեց պետական, միջազգային և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներին։ Միջոցառմանը մասնակցեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Համաժողովի առանցքում էր «հարմարվողական կառավարում» գաղափարը՝ ուղղված պետական համակարգի ճկունության և արդյունավետության բարձրացմանը։ Քննարկումները ներառում էին թվայնացում, արհեստական բանականություն և հանրային քաղաքականությունների նոր մոտեցումներ։
Ֆորումը նաև կարևոր հարթակ դարձավ փորձի փոխանակման, համագործակցության զարգացման և նորարարական լուծումների խթանման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
