Թվայնացումից մինչև արհեստական բանականություն․ Երևանում կայացավ նորարարությունների համաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թվայնացումից մինչև արհեստական բանականություն․ Երևանում կայացավ նորարարությունների համաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը համախմբեց պետական, միջազգային և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներին։ Միջոցառմանը մասնակցեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Համաժողովի առանցքում էր «հարմարվողական կառավարում» գաղափարը՝ ուղղված պետական համակարգի ճկունության և արդյունավետության բարձրացմանը։ Քննարկումները ներառում էին թվայնացում, արհեստական բանականություն և հանրային քաղաքականությունների նոր մոտեցումներ։

Ֆորումը նաև կարևոր հարթակ դարձավ փորձի փոխանակման, համագործակցության զարգացման և նորարարական լուծումների խթանման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment