Ավստրալիայի հարավում գտնվող Ալիս Սփրինգ քաղաքը, որը հայտնի է իր կարմիր անապատային լանդշաֆտով, 2026 թվականի փետրվար-մարտ ամիսների տեղացած առատ անձրևների հետևանքով վերածվել է կանաչապատ տարածքի։
Փետրվարին տեղումների քանակը կազմել է միջինը 239 միլիմետր, ինչը վերջին 120 տարվա ընթացքում ամենախոշորն է: Արդյունքում չորացած գետերը լցվել են ջրով, իսկ անապատային բուսականությունը արագ ծաղկել է։
Անձրևները, սակայն, նաև վնասներ են պատճառել. Թոդ գետի և շրջակա այլ գետերի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, ինչը հանգեցրել է հանկարծակի ջրհեղեղների։ Ջրհեղեղները վնասել են ծառերը և որոշ բնակիչների թողել անօգնական վիճակում։ Պաշտոնապես հայտարարվել է բնական աղետի մասին։
