Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլերով ընդլայնում է իր ներկայությունը համաշխարհային գիտական համագործակցության քարտեզին՝ հանրապետության գիտության ոլորտի միջազգայնացման համար համապատասխան մրցունակ միջավայր զարգացնելով և Հայաստանը գիտության ոլորտի գրավիչ նպատակակետ դարձնելով արտերկրի հետազոտողների համար։
Մասնավորապես, 2022-2023 թվականներից Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մշակել և ներդրել է 4 դրամաշնորհային ծրագրեր, որոնք համատեղ նպաստում են ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում արտերկրի առաջատար գիտնականների ներուժի ներգրավմանը, վերջիններիս ղեկավարությամբ նոր և հեռանկարային ուղղություններով հետազոտությունների իրականացմանը, գիտական նոր ստորաբաժանումների հիմնադրմանը, հայաստանյան կազմակերպությունների երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և համաշխարհային առաջատար գիտական կենտրոններում արդիական գիտելիք ձեռքբերմանը։
2026 թ․ մարտի 13-ից մեկնարկել է վերոնշյալ 4 դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունումը․
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր- 2026» մրցույթ,
«ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2026» մրցույթ,
«Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթ,
«PostDoc-Armenia -2026» մրցույթ:
Ամփոփելով 2022–2025 թվականների ընթացքում իրականացված մրցույթների արդյունքները` վերջին 4 տարիներին արտերկրի և սփյուռքի գիտնականներից ստացվել է մասնակցության 285 հայտ, գիտական փորձաքննության արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել հայտերի 38,5 %-ը:
Մանրամասները՝ այստեղ: