Իրանը հայտարարել է, որ հարվածել է Երուսաղեմում գտնվող Իսրայելի Ազգային անվտանգության նախարարության շենքին և Թել Ավիվում գտնվող Իսրայելի Channel 13 գրասենյակին։
Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Հեռուստաալիքը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), նաև հաղորդել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի և Հայֆայի ու Ռիշոն Լե Զիոնի նավթավերամշակման գործարանների վրա հարվածների մասին։
Հարվածները հասցվել են բազմաթիվ մարտագլխիկներով «Քադր», «Իմադ», «Հեյբարշահր» և «Խորամշահր» հրթիռներով։
Միջին հեռահարության հրթիռներով հարված է հասցվել նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմին։