
Իրանի կիբեռանվտանգության մասնագետները կոտրել են իսրայելական բանակի գաղտնագրված կապի կոդերը, ինչը ճգնաժամային դրության մեջ է դրել երկրում ռազմական գործողությունների կառավարումը: Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Նշվում է, որ իսրայելական բանակն օգտագործում է Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում արտադրված հեռահաղորդակցության սարքավորումներ: Զինվորների և մարտադաշտի կառավարումն ապահովող հրամանատարական և վերահսկողական կենտրոնների միջև ներքին հաղորդակցությունների մեծ մասը իրականացվել է այդ երկրների ենթակառուցվածքներում գտնվող գաղտնագրված ինտերնետային հեռախոսակապի միջոցով:
Հաղորդվում է, որ արտահոսքից հետո ծածկագրերը հայտնվել են կիբերանվտանգության մասնագետների ձեռքում։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ տեղյակ է միջադեպի մասին և պլանավորում է ներդնել նոր կապի համակարգ։