ԱՖղանստանն ու Պակիստանը ժամանակավոր հրադադար են հայտարարել

Աֆղանստանը եւ Պակիստանը հայտարարել են մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին մահմեդական Այդ ալ-Ֆիտր` հետխորհրդային տարածքում Կուրբան Բայրամ անունով ավելի հայտնի տոնի ընթացքում, գրում է Սինհուան` վկայակոչելով երկու երկրների իշխանություններին։

Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը չորեքշաբթի երեկոյան X սոցիալական ցանցում գրել է, որ Աֆղանստանի կառավարությունը Այդ ալ-Ֆիտր տոնի ընթացքում դադարեցրել է Պակիստանի դեմ ռազմական գործողությունները։

Նա հավելել է, որ Աֆղանստանի ազգային անվտանգության, ինքնիշխանության եւ քաղաքացիների պաշտպանության ապահովումը մնում է ինչպես ազգային, այնպես էլ կրոնական պարտականություն, եւ որ երկրի կառավարությունը վճռականորեն կարձագանքի ցանկացած ագրեսիայի՝ սպառնալիքի առաջացման դեպքում։

Պակիստանի տեղեկատվության եւ հեռարձակման նախարար Աթաուլլա Թարարն էլ X սոցիալական ցանցում հրապարակել է նմանատիպ հայտարարություն։

Leave a Comment