Վերջին տարիներին Երևանում հիմնանորոգվել և վերակառուցվել է 45 մանկապարտեզ





Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել են միանգամից երկու՝ համար 138 և 74 մանկապարտեզները։  Արդիականացվել են մանկապարտեզների շենքերը` դրանցում անցկացվել են էներգաարդյունավետության միջոցառումներ. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես, տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կաթսաներ, ինչպես նաև էներգախնայող լուսատուներ։


 


Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի հետ համագործակցությամբ ու ՄԱԶԾ-ի տեխնիկական աջակցության շնորհիվ։


 


Նախակրթական նշված հաստատությունները համալրեցին Երևանի համայնքապատկան այն մանկապարտեզների շարքը, որոնք էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել են։


 


2026 թվականին նախատեսվում է սկսել ևս 13 մանկապարտեզի հիմնանորոգումը:


 


Ծրագրի նպատակն է նվազեցնել  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, նախադպրոցական հաստատություններում էներգիայի սպառումը ։


 


Կյանքի կոչվող այս կարևոր նախագծերը միտված են Երևանի փոքրիկների համար նոր ու ապահով միջավայրի ձևավորմանը։


 


Երևանի քաղաքապետարան


 


 


 


 


Leave a Comment