Հաղորդավարներ՝ Վեգա Անդրեասյան և Սևակ Հակոբյան: Հյուր. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյան: Թեման. Մարտի 26-ից ապրիլի 4-ը կմեկնարկի բացառիկ կրթամշակութային նախագիծ՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ նախատեսված 13–22 տարեկան պատանի և երիտասարդ երաժիշտների համար։
Ավելի քան 100 հայ երիտասարդ երաժիշտներ հնարավորություն կունենան մասնակցել անհատական վարպետության դասերի՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած 20 անվանի արտիստների և պրոֆեսորների հետ։ Իրադարձություն, որը խոստանում է դառնալ դասական երաժշտության կարևորագույն հանգրվաններից մեկը։
Օրվա թեման. Մարտի 19-ը՝ Հաճախորդի միջազգային օրն է: Օրվա նպատակը՝ նոր հաճախորդների ներգրավում և արդեն իսկ ունեցածների խրախուսում։ Այս օրը բիզնեսները հնարավորություն ունեն շնորհակալություն հայտնել իրենց հաճախորդներին՝ յուրօրինակ ձևերով։
Ինչպես միշտ՝ կլինի տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու անմիջական կապ ձեզ հետ՝ մեր սիրելի ռադիոլսողներ: