
Զինվորների ծնողները Կառավարության շենքի դիմաց ակցիա են կազմակերպել՝ բողոքելով, որ նույն թվականին ծնվածները տարբեր ժամկետով են ծառայում։ «2025թ․ ձմեռային զորակոչի զինվորների ծառայության ժամկետը կրճատել են՝ 1,5 տարի սարքել, իսկ ամառային զորակոչինը թողել են նույնը։ Սա արդար չէ»,- նշել են ծնողները։