ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդգրկված է 39 հարց, որոնցից 29-ը՝ չզեկուցվող, 7-ը՝ գաղտնի, 3՝ զեկուցվող։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Զեկուցվող հիմնական հարցերն են՝
- Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
Չզեկուցվող հարցերն են՝
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Անշարժ գույք ամրացնելու մասին,
- Անշարժ գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին,
- Գույք նվիրաբերելու մասին,
- Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին,
- «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Էներգակարգաբերում» մասնաճյուղի կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք հետ վերցնելու, գույք ամրացնելու, գույք անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին,
- «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան» վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
- «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
- Գույք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին։