ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակած գրառմամբ անդրադարձել է Իրանի «Հարավային Պարս» գազային հանքավայրի շուրջ իրավիճակին և սպառնացել է նոր էսկալացիայով, եթե Թեհրանը կրկին հարվածի Կատարին։ Նա պնդել է, որ Միացյալ Նահանգները նախապես տեղյակ չեն եղել իսրայելական հարձակման մասին։
Թրամփի ներկայացմամբ՝ Իսրայելը հարվածել է «Հարավային Պարսին»՝ վնասելով հանքավայրի համեմատաբար փոքր հատվածը։ Նա միաժամանակ նշել է, որ Իսրայելը այլևս չի հարձակվի «Հարավային Պարսի» վրա՝ այն անվանելով Իրանի համար կարևոր և բարձր արժեք ունեցող օբյեկտ։ «Եթե Իրանը կրկին թիրախավորի Կատարը, ապա արդեն ԱՄՆ-ն կհարվածի այդ հանքավայրին այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել»,- գրել է Թրամփը։